Եվրոպացի գիտնականները պարզել են՝ հակադեպրեսանտները նվազեցնում են COVID-19-ից մահանալու հավանականությունը
Ֆրանսիայում և Իսպանիայում գտնվող հետազոտական կենտրոնների գիտնականները ուսումնասիրել են COVID-19 ախտորոշմամբ հիվանդների բժշկական զննության` 39 հիվանդանոցից ստացված արդյունքները՝ պարզելու, թե որքանով են փոխկապակցված հակադեպրեսանտներ ընդունելն ու կորոնավիրուսի հետևանքով մահվան ելքի հավանականությունը:
Ուսումնասիրությունը պարզել է, որ կորոնավիրուսով հիվանդների՝ հակադեպրեսանտներ ընդունելը միջինում 20 տոկոսով նվազեցնում է արհեստական շնչառության սարքին միացվելու և մահանալու հավանականությունը, գրում է «Իզվեստիա»-ն:
Մասնագետների կարծիքով, հակադեպրեսանտները բարձրացնում են հիվանդների մոտիվացիան: Դրանց շնորհիվ մարդիկ ավելի պատրաստակամ են դառնում հետևել բժիշկների ցուցումներին և ունեն ավելի բարձր կենսունակություն:
Բացի այդ, ըստ փորձագետների, հակադեպրեսանտների օգտագործումը կարող է կապված լինել որոշ բորբոքային գործընթացների մակարդակի իջեցման հետ, որոնք կարող են մահացու լինել կորոնավիրուսի դեպքում: Բացի այդ, ինչպես առաջարկում են բժիշկները, այս դեղամիջոցներն ունակ են հակավիրուսային ազդեցություն ունենալ կորոնավիրուսի նկատմամբ:
Այնուամենայնիվ, գիտնականները նշում են՝ հակադեպրեսանտները մի շարք կողմնակի բարդությունների պատճառ կարող են դառնալ, և այդ դեղերը պետք է ընդունվեն զգուշությամբ` բժշկի նշանակմամբ: