Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե...

Երբ հավաքվում է ընթերցասեր հասարակությունը. Մեկնարկեց հոբելյանական 20-րդ գրադարանային շաբաթը

Մեր օրերում արվեստասեր ու գրքասեր հասարակության մշակութային օջախներից է գրադարանը: Այստեղ են այցելում տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, ուսանողներ, գիտական աշխարհի, ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլն:

Սիրված գրքօջախում էլ քիչ են տարբեր միջոցառումները, նախաձեռնությունները, հանդիպումները տարբեր մտավորականների հետ,ինչի արդյունքում արվեստասեր ու գրքասեր հասարակությունը բացահայտում է մեր օրերի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին՝ ծանոթանալով նրանց գործունեության հետ: Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը կփոխանցվի սերնդեսերունդ:

Ներկայիս ակնարկով ցանկանում եմ խոսել մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառման մասին, որը նախաձեռնելն էին մշակութասեր ու գրքասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այստեղ 2021 թվականի ապրիլի 12-19-ը տեղի ունեցավ հոբելյանական 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը:

Սրա շրջանակում կազմակերպվեցին տարրաբնույթ միջոցառումներ՝ ընթերցողներին առավել մոտիկից ծանոթացնելու գրադարանի գործունեության հետ: Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումն՝ Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից 2002թվականից:Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։

Այս տարի Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 12-ին հայ գրքասեր, արվեստասեր ու արվեստասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում տրվեց Ազգային գրադարանային հոբելյանական 20-րդ շաբաթին։ Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրադարանավարներ, գրականագետներ, գրադարանային ասոցիացիայի նախագահությունն, ինչպես նաև ընթերցասեր հասարակություն։

Բացելով միջոցառումը գրադարանի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը ներկայացրեց ու ամփոփեց 20 տարի գրադարանային շաբաթի գործունեությունն, ինչպես նաև լեդ-էկրանի միջոցով ցուցադրեց այն բոլոր նյութերն, որոնք վերաբերվում են այս ծրագրին, իր խոսքի ընթացքում նա նշեց նաև,որ այսուհետ պետք է ընդգրկվեն նաև համայնքային, մարզային, ինչպես նաև դպրոցական գրադարանները։ Նա նշեց նաև, որ բոլորը պետք է ծանոթանան գրադարանային ոլորտի աշխատանքների, նորությունների ու ձեռքբերումների հետ։

Այնուհետև բոլորին ծանոթացրեց այս տարվա գրադարանային շաբաթվա կարգախոսի ու սիրված գրքօջախի լոգոյի հետ,որի մտահաղացման հեղինակը Մկրտիչ Մաթևոսյանն է;Խոսելով գրադարանային շաբաթվա նախապատմությունից նա նշեց, որ գրադարանային շաբաթի մտահաղացումը պատկանում է ԱՄՆ-ի գրադարանային ասոցիացիային։ Խոսելով համայնքային գրադարանների ոլորտի գործունեության մասին նա ասեց,որ այս տարի հատուկ գրաբուսի միջոցով գրադարանի աշխատակիցները շրջել են համայնքային 7 գրադարաններով՝ներկայացնելով այս գեղեցիկ նախաձեռնության ու գրադարանային աշխատանքային ժամանակակից KOHA էլեկտրոնային ծրագրի մասին։

Նա նշեց, որ համացանցի յութուբյան էջում տեղադրված են գրադարանային շաբաթվա վերաբերյալ տեսանյութեր,որոնց միջոցով ընթերցողները մոտիկից կարող են ծանոթանալ այս գեղեցիկ նախաձեռնության ու այս ոլորտին վերաբերվող զգալի ծրագրերին , ինչպես նաև առաջարկեց մտածել հոբելյանական 20-րդ տարվան վերաբերվող ուղենիշին, որի միջոցով գրադարան այցելողներն ու աշխատակիցները կկարողանան հաղորդակցվել մեկը մյուսի հետ ։Բոլորին առաջարկեց, տրամադրել գրադարանային շաբաթվան վերաբերյալ նյութեր այն ավելի մոտիկից ներկայացնելու համար։

Ամփոփելով իր խոսքը Աննա Չուլյանը ներկայացրեց գրադարանային շաբաթվա ընթացքում սպասվող ծրագրերի, միջոցառումների ու գրադարանավարների վերապատրաստմանը վերաբերվող վեբինարների ու սեմինարների մասին։Գրադարանային շաբաթվա մասին գեղեցիկ ու պատմական ելույթով հանդես եկավ Հայկական գրադարանային միության նախագահ (1994-2004) Ներսես Հայրապետյանը։ Նա մի քանի խոսքով ներկայացրեց ասոցիացիան, իսկ այնուհետև խոսեց գրադարանային շաբաթվա կազմակերպման անհրաժեշտության մասին; Իր ելույթի վերջում նա գրադարանին 2 DVD սկավառակներ նվիրեց, որտեղ արձանագրված էին գրադարանային առաջին շաբաթվա կոնֆերանսն,որը կազմակերպել էին Թբիլիսիում ու գրադարան սիրված մտավորական հայ արձակագիր Վարդան Գրիգորյանի այցի մասին էին։ Իր հերթին Աննա Չուլյանն ամփոփելով միջոցառումը բոլորին հորդորեց լինել միասնական ու այսուհետ համատեղ ուժերով կազմակերպել տարրաբնույթ ցերեկույթներ ու միջոցառումներ՝նպաստելու գրադարանային ոլորտի զարգացմանն ու նորանոր վերելքների ձեռբերմանը։

Բացման արարողությունից հետո, հոբելյանական միջոցառումների շրջանակում պարգևատրվեցին Հայկական գրադարանային միության նախագահ (1994-2004)թթ. Ներսես Հայրապետյանը, Հայաստանի Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեններ սիրված մտավորական ու արձակագիր Դավիթ Սարգսյանը, հայ գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը,ազգային գրադարանի նախկին, ներկայումս՝ գրադարանային ասոցիացիայի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գրադարանային մասնագետ, ով ներկայումս աշխատում է ՀՀ ԱԺ գրադարանում Ֆաթմա Խաչատրյանը, Կոտայքի մարզային գրադարանի նախկին տնօրեն Ժաննա Գևորգյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովասափյանը, հիմնադիր անդամներ Սիլվա Նաթալի Մանուկյանը, Աննա Շիրինյանը, Գավառի մարզային գրադարանի նախկին տնօրեն Մարիետա Ամիրխանյանը:

Պարգևատրման արարողության վերջում բոլոր պարգևատրվողները հանդես եկան միասնականության, գրադարանային գործունեության վերաբերյալ ուղերձներով, ինչպես նաև իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին այս գեղեցիկ ծրագրի կազմակերպիչներին, ի դեմս՝ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին ու գրադարանային ասոցիացիայի նախագահ Ներսես Հայրապետյանին։Այդ նույն օրը տեղի ունեցավ նաև «Ազգային գրադարանային շաբաթ» շտեմարանի ներկայացումն ու Ազգային գրադարանային շաբաթի 20-ամյակին նվիրված պաստառների, հրավիրատոմսերի, ցուցադրությունը։

Ծրագրի շրջանակում տեղի ունեցան հետևյալ միջոցառումները՝ապրիլի 13-ից մեկնարկեց «7 օր՝ 7 գրադարան» խորագրով այցերը և նոր հրատարակված գրականության նվիրատվությունն Երևանի համայնքային, մասնավորապես՝ Աջափնյակ, Ավան,Դավիթաշեն,Կենտրոն,Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների գրադարաններին,սրա շրջանակում նախատեսված էր այց Աջափնյակ վարչական շրջանի Գրադարանների կենտրոնացված համակարգ,ինչպես նաև սիրված հայ մտավորական,լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի 145 ամյակին նվիրված գրականության ցուցադրություն ու զեկուցում, որտեղ հանդես եկավ հայ բանասիրության ֆակուլտետ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:

Միջոցառումների շրջանակում տեղի ունեցան վեբինարներ Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումներն ու գիտական հոդվածներին (DOI) (օբյեկտի թվային նույնականացուցիչ) տրամադրումը և CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգում հոդվածների գրանցման ընթացակարգը թեմաներով, ինչպես նաև Ամերիկյան գրականության անկյան բացում գրադարանի ընդհանուր ընթերցասրահում:

Միջոցառումների շրջանակում կազմակերպել էին նաև սեմինար Էլեկտրոնային գրացուցակի հնարավորությունների օգտագործում թեմայով, Նիկողայոս Ադոնց-150, գրականության առցանց ցուցադրությունը, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա ծրագրի շրջանակում «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։Այսպիսով՝ միջոցառումները շարունակվեցին մինչև ապրիլի 19-ը: Հարկ է նշել այն հանգամանքն, որ 2002թ. ապրիլի 14-20-ը, երբ Հայաստանում անցկացվեց առաջին Ազգային գրադարանային շաբաթը, հանդիսավոր բացումը դարձյալ տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոսներ, գրողներ, արվեստագետներ, դիվանագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի շաբաթը կազմակերպվելու է հոբելյանական 20-րդ անգամ:Մի քանի խոսքով պատմեմ անցկացվող միջոցառումների մասին։

Ապրիլի 12-ին գրադարանային շաբաթվա 20-րդ, ինչպես նաև սիրված մտավորական հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Աճառյանի ծննդյան 145-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել հայ գրքասեր ու մշակութասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում; Խոսելով դասախոսության ու ցուցադրության մասին, ապա ասենք, որ այն կազմակերպել էին սիրված գրքօջախի սպասարկման բաժնի և ընդհանուր ընթերցասրահի, ի դեմս՝ վարիչ Նարինե Գևորգյանի կողմից; Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝լեզվաբաններ, բանասերներ, գրադարանային ոլորտի աշխատակիցներ և այլն:

Միջոցառումը վարում էր, ինչպես նաև օրվա միջոցառման ու օրվա խորագրի ու մեծանուն լեզվաբանի վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Նարինե Գևորգյանը՝նրան համեմատելով Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու և Խաչատուր Աբովյանի հետ։ Իր ելույթն նա ավարտեց մի քանի խոսքով ներկայացնելով օրվա բանախոսին՝ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի պատմության դոցենտ, Նարինե Դիլբարյանին:

Իր հերթին սկսելով դասախոսություն-ելույթը Նարինե Դիլբարյանն ողջունելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին հակիրճ ներկայացրեց սիրված լեզվաբանին տարբեր տեսանկուններից, թե որպես բառարանագետ,թե բարբառագետ, ունենալով մի շարք բարբառներին նվիրված բառարանների հատորներ թե գրականագետ, թե լեզվաբան ու թե հայոց պատմության լավագույն գիտակներից,ով հրատարակել է բազմաթիվ հատորներ նվիրված ներքոհիշյալ բնագավառներ,որոնք հրատարակվել են մի շարք լեզուներով։

Ըստ օրվա բանախոսի Աճառյանի հետ կարող էին համեմատվել նրա ժամանակակից սիրված մտավորականներ ու պատմաբաններ Նիկողայոս Ադոնցն ու Գրիգոր Ղափանցյանը։

Իր ելույթի ընթացքում Նարինե Դիլբարյանը հետաքրքիր պատմություններ ու դրվագներ ներկայացրեց Հրաչյա Աճառյանի կյանքից, որոնք հավաքագրել ու մեզ են ավանդել տարբեր մտավորականների կողմից։

Նա խոսեց նաև ԵՊՀ վերահրատարակությունների մասին։Իր ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից պատասխանեց հանրությանը հետաքրքրող հարցերին, իսկ վերջում հավելեց, որ գրադարաններում պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն նմանատիպ բանասիրական ու լեզվաբանական միջոցառումներ, որպեսզի ներկայիս սերունդը շարունակի հայ լեզվաբանների կիսատ թողած, մասնավորապես՝ ստուգաբանության գործն՝արժևորելով նշված բնագավառի զարգացմանն ու շարունակությանը։ Դասախոսության վերջում շրջայց կատարվեց ցուցադրությունների մոտ,որտեղ օրվա բանախոսը ներկայացնում էր սիրված մտավորականի կատարված աշխատանքներն ու դրանց ստեղծման պատմությունը։Այսպիսով՝շրջելով ցուցադրութուններում նկատեցինք, որ այստեղ են ներկայացված նրա բառարանները, նրան նվիրված գիտական ուսումնասիրությունները, հոդվածները և այլն։

«7 օր՝ 7 գրադարան» Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները ապրիլի 14-ին այցելեցին Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան։ 2005թ. տարածքն ընդլայնվել և բարեկարգվել է։Նույն օրը տեղի ունեցավ վեբինար Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումները թեմայով։ Վեբինարի ընթացքում գրադարանի առաջատար մասնագետները պատասխանեցին ընթերցողների հետաքրքրող բոլոր հարցերին։

Իսկ ահա ապրիլի 15-ին տեղի ունեցավ ամերիկյան Հայաստանի Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում,որտեղ Ազգային գրադարանային 20-րդ հոբելյանական միջոցառումների շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մի գեղեցիկ հանդիպում-ցերեկույթ, որի ընթացքում բացվեց ամերիկյան գրականության անկյունը։ Այստեղ մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, ընթերցասեր հասարակություն և այլք։

Այս հրաշալի նախաձեռնությունն իրականացրեցին մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին, դեսպանատան գրադարանի համակարգող Ներսես Հայրապետյանը և սիրված գրքօջախի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածուԱննա Չուլյանը։

Միջոցառումը սկսվեց Ներսես Հայրապետյանի կողմից ներկայացվող գրքերի բացատրությամբ,այստեղ՝գրապահարանում առկա և հասանելի գրքերի ցանկում են այն տասը հեղինակները, որոնք տարբեր ժամանակներում արժանացել են Նոբելյան մրցանակակի, կան գրքեր, որոնց հեղինակներն արժանացել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի։ Բազմաժանր գրքեր՝ ֆանտաստիկայից մինչև վեսթերն և գեղարվեստական գրականություն։Գրապահարանի մոտ դրված է ցուցավահանակ, որում ներկայացված են ամերիկյան գրադարանների հիմնարար արժեքները, գրադարանային հռչակագիրը, որում ասվում է ընթերցողների որոշակի իրավունքների, այս իրավունքների հավասար հասանելիության ապահովման մասին։ Հռչակագիրը ընթերցողների և գրադարանից օգտվողների համար ապահովում է նաև բազմազանություն և անձնական տվյալների գաղտնիության ապահովում։Իսկ միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Լին Թրեյսին:

Նա իր երախատիքի խոսքերն ուղղեց այս նախաձեռնության կազմակերպիչներին ու սիրված գրքօջախի աշխատակազմին, ի դեմս՝ տնօրեն Աննա Չուլյանի՝վստահեցնելով, որ շատ հաճելի է մասնակցել այսպիսի գեղեցիկ ծրագրին, մասնավորապես՝սիրված գրքօջախում: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.

<<Ես այսօր այստեղ եմ, որպեսզի ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախին, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանին պաշտոնապես հանձնեմ ամերիկյան այն գրքերի հավաքածուն, որը տեղ է գտնելու այս տպավորիչ ընթերցասրահում,Ամերիկայն գրականության գրապահարանում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։Նա շարունակեց տեղեկացա, որ տպագիր գրքի ամենամեծ քանակությունը Հայաստանում հենց Ազգային գրադրանում է գտնվում։ Մինչ այս Գրատպության թանգարանում էի և տպավորված եմ գրատպության ողջ պատմությամբ ու ընթացքով։ Գրադարանի գրքերի և ընթերցանության հանդեպ սերն ու հարգանքը մի ընդհանուր միավորող գիծ է հայերի և ամերիկացիների շրջանում,- իր խոսքում հավելեց տիկին դեսպանը, վստահեցնելով, որ այն ևս մեծ դեր կունենա Հայաստանի ազգային գրադարանի և դեսպանատան հետագա համագործակցության ձևավորման գործում >>:

Իր ելույթում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս վստահեցրեց, որ երկկողմ համագործակվցությունն արդեն ամուր հիմքեր ունի և շնորհակալություն հայտնեց տիկին դեսպանին նվիրատվության համար։ Նշենք, որ դեսպանը Հայաստանի ազգային գրադարանում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի ուղեկցությամբ։

Բացման արարողությունից հետո դեսպանը տնօրենի ու Ներսես Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց գրադարանում՝ծանոթանալով գործունեության և պատմության հետ: Նա այցելեց նաև Հայաստանի գրատպության թանգարան, որի ընթացքում նրան ներկայացրեցին գրքի տպագրության, ու հրատարակչության, ինչպես ն հրատարակչության անցած ուղին և պատմությունը:Այսպիսով՝ բացելով այս հրաշալի անկյունը, հուսանք,որ այսուհետ ավելի կամրապնդվեն հարաբերություններն երկու երկրների միջև՝ նպաստելով համատեղ տարրաբնույթ ծրագրերի ու միջոցառումների կայացման ու զարգացման հարցում։ Ապրիլի 16-ին տեղի ունեցան այց Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան:

Նույն օրը Հայաստանի համահավաք գրացուցակների նոր հնարավորությունների մասին զեկուցում կարդաց սպասարկման բաժնի աշխատակից Տաթևիկ Թամազյանը: Այստեղ թիրախային խմբում ընդգրկված էին գրադարանի աշխատակիցները։ Խոսելով զեկույցի թեմայի մասին կարող ենք ասել,որ Հայաստանյան գրադարանների համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները:Համահավաք գրացուցակն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ սովորական, խորացված և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների։ Սովորական փնտրում:

Գրադարանի գրացուցակ տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը:

Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն:Խորացված փնտրում։

Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն:Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ԷՀԳ-ն ունի նաև օժանդակ շտեմարաններ՝ անձնանունների, առարկայական խորագրերի, տեղանունների, կազմակերպությունների անունների և այլն:

Օժանդակ շտեմարաններով փնտրումը իրականացվում է Հեղինակավոր գրառումների ընտրացանկից, ընտրելով համապատասխան գրառման տեսակը՝ Անձնանունային, Առարկայական խորագիր, Տեղանուններ, Համընդհանուր վերնագիր, Ժամանակագրական բաժանում:Ապրիլի 17-ին կազմակերպվեց այց Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան և տեղի ունեցավ սիրված հայ մտավորական, պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնց-150 թեմայով գրականության առցանց ցուցադրությունը։

Ծրագիրը շարունակվեց նաև ապրիլի 18-ին, որի շրջանակում տեղի ունեցավ այց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան։ Միջոցառումներն ամփոփվեցին ապրիլի 19-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիր այցով,ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ Հայերենի այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։

Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։Խոսելով հայերեն ձեռագրերի ու առաջին գրքերի մասին կարող ենք նշել, որ սրանք եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո: Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը:

Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող:

Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ էլ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր։ 13–14-րդ դարերի ձեռագիր մատյանների էջերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Գրված ու ծաղկեցված մագաղաթի թերթերն այնուհետև անցնում էին կազմարարի ձեռքը, որը դրանք կարում էր, կազմում, և այդպես ձեռագիրը գրքի կերպարանք էր ստանում: Տարբեր դարերից մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր գիրք:

Հայոց գրերին նվիրված մինչ օրս կազմակերպվել ու կազմակերպվում են տարրաբնույթ ցուցադրություններ, անցկացվում կլոր-սեղաններ ու քննարկումներ: Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառման մասին, որը կազմակերպել էին հայ գրքասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:Այստեղ մեծ ցուցասրահում սույն թվականի ապրիլի 19-ին գրադարանային շաբաթի շրջանակներում բացվեց «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։Միջոցառումը կյազմակերպել էր Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի, ի դեմս՝ վարիչ Աննա Օնանյանի կողմից:Սա նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։

Ինչպես գիտենք, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում միաձայն որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը։

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել են նաև հայկական դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշն ու քոչարին։Բացելով ու ողջույնի խոսք ուղղելով ներկաներին Աննա Օնանյանը հակիրճ պատմական էքսկուրս անցկացրեց ներկայացնելով ու պատմելով հայկական տառարվեստի, սեպագիր արձանագրությունների,հայոց լեզվի զարգացման պատմության մասին, ինչպես նաև ծանոթացրեց ցուցադրվող գրականության հետ: Նա այնպես էր պատմում ու ներկայացնում հայկական տառարվեստի պատմությունն ու ներկայացվող գրականությունը, կարծես լիներ այդ ժամանակներում ապրող խոսուն վկան:

Ցուցահանդեսի ժամանակ այցելուները հնարավորություն ունեցան դիտել 200 տարվա վաղեմություն ունեցող գրքերի տիտղոսաթերթեր, գրամեքենաներ և այլն:

Վերջում տեղի ունեցավ գեղեցիկ ու բովանդակալից քննարկում օրվա առիթով:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ և այլք: Այսպիսով նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

Այսպիսով՝ ավարտվեց բովանդակալից ու հետաքրքիր ազգային գրադարանային հոբելյանական շաբաթը մշակութասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախում,որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոացառումներ, հանդիպումներ հետաքրքիր և յուրահատուկ մտավորականների, գիտնականների, գրականագետների հետ՝ համախմբելով բոլորին մի ընդհանուր գաղափարի շուրջ <<Գիրքը որպես բալասան>>։

 

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի և Սիրարփի Կարապետյանի

 

 

 

 

Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan