Տարածաշրջանն արագ փոփոխությունների է ենթարկվում. ՌԴ և Թուրքիայի հարաբերությունների բարելավումն ուղեկցվում է վերջինիս կոշտ արտահայտություններով՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Իսրայելին. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Տարածաշրջանը, որում գտնվում է Հայաստանը, քաղաքական արագ փոփոխությունների է ենթարկվում: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումն ուղեկցվում է վերջինիս կոշտ արտահայտություններով՝ ուղղված ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Իսրայելին:
Այս երևույթն իր հերթին հրահրում է պատասխան գործողություններ: Վերջիններս առայժմ պատասխանում են «դաստիարակչական» թեթև հակաքայլերով: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ, ԵՄ-ն կոշտ կեցվածքով վերջինիս փորձում է հետ պահել Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու մտադրությունից, դրան զուգահեռ կողմ է քվեարկում նրա «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայ ռազմագերիների հարցով բանաձևին:
Իսրայելն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, իր բիզնեսն է զարգացնում Թուրքիայի հետ հակասության մեջ գտնվող երկրների հետ: Անկարայի շուրջ ստեղծված նման անբարենպաստ վիճակից հայկական կողմը պետք է կարողանա իր օգտին հնարավորինս շատ պտուղներ քաղել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։