Ամերիկացի նախկին ոստիկանն ամբողջությամբ մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանության համար. նրան կարող է սպառնալ մինչև 40 տարվա ազատազրկում
ԱՄՆ Մինեսոտա նագանգի Միննեապոլիս քաղաքի դատարանը բոլոր կետերով մեղավոր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Դերեկ Շովինին աֆրոամերիկացի Ֆլոյի սպանության համար:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, դատարանի որոշմամբ Շովինը մեղավոր է ճանաչվել երկրորդ և երրորդ աստիճանի, այն է՝ ոչ կանխամտածված սպանության հոդվածներով, ինչպես նաև՝ Ֆլոյդին երկրորդ աստիճանի անզգուշությամբ մահվան հասցնելու համար:
Այս արարքների համար նախկին ոստիկանը կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման:
Դատավարությունը սկսվել էր մարտի 8-ին: 2020 թ. մայիսի 25-ին նախկին ոստիկանը Ֆլոյդին ձերբակալելու ժամանակ խեղդող հնարք էր կիրառվել, որից հետո աֆրոամերիկացին մահացել էր: Հաջորդ օրը հենց Ֆլոյդն ու նրա երեք ծառայակիցները հեռացվել էին աշխատանքից:
Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում բողոքի զանգվածային ցույցեր էին, որոնք զանգվածային անկարգություններով են ուղեկցվել: Գրեթե 40 քաղաքում երկարատև ցույցերից հետո պարետային ժամ է սահմանվել: