Ջենիֆեր Գարներին նկատել են 49-ամյակի կապակցությամբ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալիս
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարներին 49-րդ տարեդարձի օրը նկատել են Նյու Յորքում ընկերների հետ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Դերասանուհուն նկատել են մուգ կապույտ տաբատով, բլուզով և համապատասխան անձևային կոշիկներով։ Նա իր տեսքն ամբողջացրել է ոսկյա զարդով և կրել է սև դիմակ։
Նույն օրն ավելի վաղ աստղին նկատել են գնումներ անելիս։
Դերասանուհին իր ինստագրամյան էջում նշել է, որ «ծննդյան ցանկություն» ունի առ այն, որ իր հետևորդները պարային երեկույթի ժամանակ միանան իրեն՝ նպաստելով Save The Children և Equal Justice Initiative կազմակերպությունների աշխատանքին և հավելել, որ յուրաքանչյուր կազմակերպությանը, իր 49-ամյակի առթիվ, 10 049 դոլար է նվիրաբերելու։