Մենք ասում ենք «ոչ» Սուպերլիգային․ Բավարիայի նախագահ
«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է Եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը։
Ապրիլի 19-ին հաղորդվեց, որ «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» 30 օր ունեն նոր մրցաշարի հիմնադիր-անդամների շարքերը համալրելու համար։
«Ակումբի անդամներն ու երկրպագուները մերժում են Սուպերլիգայի գաղափարը։ «Բավարիան» ձգտում է, որ եվրոպական ակումբները շարունակեն մասնակցել այնպիսի հիանալի ու էմոցիոնալ մրցաշարի, ինչպիսին Չեմպիոնների լիգան է։ «Բավարիան» «ոչ» է ասում Սուպերլիգային»,- ակումբի նախագահի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Սուպերլիգային միանալու մասին պաշտոնապես հայտարարել է 12 ակումբ։