Դինամոն երկարաձգել է պայմանագիրը Զախարյանի հետ․ հայտնի է պայմանագրի ֆինանսական մարամասները
Մոսկվայի «Դինամոն» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, հաղորդում է Eurostavka-ն:
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2024-ի ամառը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա ամսական մինչև 35 հազար եվրո: Բացի այդ, ֆուտբոլիստը կստանա միանվագ բոնուս ՝ 800 հազար եվրո:Պայմանգրում նշված են նաև տարբեր բոնուսներ` կախված կիսապաշտպանի խաղից:
Յուրաքանչյուր մրցաշրջանի հետ նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը նույնպես կաճի. 2021 թվականի ամռանը այն կկազմի 15 միլիոն եվրո, երկրորդ տարում՝ 20 միլիոն, իսկ հետո գումարը կհասնի 30 միլիոն եվրոյի՝ միայն եվրոպական թոփ-5 լիգաների համար (Անգլիա , Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա և Գերմանիա): ՌՊԼ մրցակիցների համար նման տարբերակ չի գործի։
17-ամյա Զախարյանը «Դինամոյի» սան է: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը հանդիպում մոսկովյան ակումբի կազմում, դարձել է երկու գոլի ու հինգ գոլային փոխանցման հեղինակ: Նա երեք հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում և դարձել մեկ խփած գոլի հեղինակ: