«Մասունքներ, որ լուռ չեն». Պատմության թանգարանն սկսում է խորհրդանշական առցանց ցուցահանդես
Հայաստանի պատմության թանգարանն օնլայն հարթակում սկսել է «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով ցուցադրությունը. թանգարանը ցուցադրությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:
Ցուցադրության շրջանակում Պատմության թանգարանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է լուսանկար, որում պատկերված է գոբելեն (մինդար) կնոջ պատկերով:
«Մինդարը գործվել է գաղթի ճանապարհին`1915-1918 թվականներին Արևմտյան Հայաստան (հեղինակը՝ պ. Գրիգոր ծնվ. Կեսարիայում, 1851-53թթ): Թանգարանին նվիրել է Երանուհի Հայդոստյանը (Գերմանիա): 1933 թվականին Գրիգորը Բեյրութում մինդարները վաճառել է Կ. Գավանճյանին՝ տուն վարձակալելու համար գումար ստանալու նպատակով»,-ասվում է լուսանկարին կից զետեղված հաղորդագրության մեջ: