Նախագահի այցը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի պատմության թանգարան
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն կատարել է երկու կարևոր այցեր 'այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ հանդիպում է ունեցել բուհի կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի և գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ շրջայցի ընթացքում ծանոթացել իր հանձնարարությամբ անցյալ տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին կրթական այս հաստատության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված մասնակի վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման աշխատանքներին:
Քիչ անց այցելե է նաև Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դիտել է հայ գրատպության 500-ամյակի առիթով 2012թ. բացված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ընդգրկում է բացառիկ բնօրինակներ Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և Մատենադարանի հավաքածուներից: Ցուցադրված են Նոր Ջուղայում արված XVII դարի ձեռագիր մատյաններ, Նոր Ջուղայի տպարանում 1638-1641թթ. տպագրված առաջին գրքերը, Մադրասում, Կալկաթայում հրատարակված հնատիպ գրքերի նմուշներ, Մադրասում 1794թ. հրատարակված հայերեն առաջին պարբերականը' «Ազդարարը», Նոր Ջուղայի հոգևոր մշակույթին ու կենցաղին բնորոշ նմուշների ընտրանի:
Նախագահը դիտել է նաև թանգարանում ներկայացված «Հայկական գորգարվեստ՝ XVII մինչև XIX դդ.» ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից: Թանգարանում հնագիտական, ազգագրական նյութերի և գորգերի համադրմամբ ի ցույց է դրված պատմական և գիտական այն իրողությունը, որ գործվածքների և գորգերի արտադրության ակունքները Հայաստանում հասնում են հազարամյակների խորքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, հին տոմարով Նոր տարին նշել է մշակույթի գործիչների հետ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: