Մոսկվայում ԱՄՆ դեսպանը խորհրդակցությունների նպատակով վերադառնում է Վաշինգտոն
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը տեղեկացրել է, որ ուղևորվում է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար, և կվերադառնա Մոսկվա առաջիկա շաբաթներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում եմ, որ ինձ համար կարևոր է Վաշինգտոնում Բայդենի վարչակազմի իմ նոր գործընկերների հետ ուղղակիորեն խոսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին: Ես առաջիկա շաբաթների ընթացքում կվերադառնամ Մոսկվա` մինչ նախագահներ Բայդենի և Պուտինի հանդիպումը»,-հայտարարել է Սալիվանը:
Սալիվանը Վաշինգտոն կմեկնի այս շաբաթ: