ՌԴ-ի դեմ Չեխիայի իշխանությունների գործողությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ն. ՌԴ ԱԳՆ
Կասկած չկա, որ Ռուսաստանի դեմ Չեխիայի իշխանությունների գործողությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ն: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: