Շվեյցարիան թարմացրել է կորոնավիրուսի տեսանկյունից ռիսկային երկրների ցանկը, որում ընդգրկվել է նաև Հայաստանը
Շվեյցարիան կորոնավիրուսային վարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկային երկրների ցուցակում ընդգրկել է Հայաստանը, Թուրքիան, Խորվաթիան և Լիտվան։
Այս մասին նշված է Հանրային առողջության դաշնային գրասենյակի կայքում։
Շվեյցարիան առանձնացրել է այն երկրները, որոնք գտնվում են կորոնավիրուսային տարածման տեսանկյունից բարձր ռիսկայնության գոտում։ Այդ երկրներից Շվեյցարիա ժամանող ճանապարհորդները երկիր մուտք գործելիս պետք է 10-օրյա կարանտին անցնեն։
Թուրքիայում, երկուշաբթի օրվա տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 55 149 դեպք։
Շվեյցարիան այս ցանկը թարմացնում է երկու շաբաթը մեկ: