«TracieX-ն ունի 95% ճշգրտություն և անհամամետ մատչելի է». Սինգապուրում կորոնավիրուսակիրներին հայտնաբերելու համար շնչառական թեստ իրականացնող նոր սարքավորում կօգտագործվի (լուսանկարներ)
Սինգապուրի իշխանությունները երկրի այցելուների շրջանում մտադիր են կորոնավիրուսը հայտնաբերել՝ օգտագործելով նոր սարքեր, որոնք նախատեսված են շնչառական թեստեր իրականացնելու համար:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ սարքավորումներ կտեղադրվեն երկրի օդանավակայաններում:
Նշվում է՝ կլինիկական փորձարկումների ընթացքում TracieX սարքը ցույց է տվել արդյունքների 95-տոկոսանոց ճշգրտություն, որը համեմատելի է ՊՇՌ թեստերի արդյունավետության հետ: Այս դեպքում արդյունքը հասանելի է դառնում երկու րոպեում, և յուրաքանչյուր թեստի արժեքը մոտ 20 ԱՄՆ դոլար է, ինչն ավելի էժան է, քան ներկայում օգտագործվող համարժեքը:
TracieX-ն արդեն փորձարկվում է Սինգապուրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և Չանգի օդանավակայանում:
Ծրագրվում է, որ ամռան սկզբին այս սարքերը կդրվեն զանգվածային արտադրության:
Ըստ TracieX-ի մշակողների՝ յուրաքանչյուր արտաշնչման ժամանակ մարդու քթից և բերանից դուրս են գալիս ցնդող օրգանական միացություններ, որոնք առաջանում են մարդկային բջիջներում տարբեր կենսաքիմիական ռեակցիաների հետևանքով: Այս դեպքում սարքը կարող է արձանագրել շնչառության քիմիական կազմի փոփոխությունները, որն էլ կորոնավիրուսի առկայության ցուցիչ է: