Երևանի թիվ 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մեջ 40-ամյա տղամարդուն սպանած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com
Ապրիլի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։
Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 58-ամյա քաղաքացին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով սպանել էր Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին:
Արտաշատի ոստիկանություն ինքնակամ ներկայացած, սպանության կասկածանքով հետախուզվող 58-ամյա Գարեգին Բաղդասարյանն է