«ԱՄՆ-ն պետք է կարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե այդ երկրին դրդի Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցության»․ Թրամփ (տեսանյութ)
Միացյալ Նահանգները պետք է կարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե այդ երկրին դրդի Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցության։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանին Չինաստանի գիրկը մղելու փոխարեն մենք պետք է բիզնես վարենք, լավ հարաբերություններ հաստատենք այդ երկրի հետ։ Ավելի վատ բան չի կարող լինել, քան Չինաստանի և Ռուսաստանի միավորումն է։ Իսկ նրանք ստիպված են միավորվել»,- Fox News-ի եթերում ասել է Թրամփը:
Նախկին նախագահի խոսքով՝ ինքը «լավ է հարաբերություններ ունեցել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թրամփը նա հայտարարել է, որ «նորմալ հարաբերություններ է ունեցել ՉԺՀ-ի նախագահի հետ՝ առնվազն մինչև COVID-19-ի համավարակը»։