Լիլիթ Բասյանը՝ որդու հետ
Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել է նրան։ Լիլիթն ամբողջությամբ սեւ հագուստ է ընտրել՝ կաշվե շրջազգեստ, բլուզ եւ վերնաշապիկ։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրանց հաճոյախոսություններ են ուղղել. «Գեղեցկուհի մայրիկը համակրելի տղայի հետ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ տոպ էր կրում, շորտ։ Լիլիթը ծղոտե գլխարկ էր ընտրել ու պայուսակ։ Մեկնաբանություններում Լիլիթը նշել էր, որ ուղիղ եթերում է եղել ու հուզվել՝ պատասխանելով հարցերից մեկին։ «Ինձ հարցրեցին` ի՞նչ կասեիր 18-ամյա Լիլիթին: Պատասխանս այնքան անկեղծ էր, որ չկարողացա զսպել արցունքներս եւ կյանքումս առաջին անգամ արտասվռցի` չկարողանալով զսպել ինձ: Ես ուղղակի պատասխանեցի` Լիլիթ, մարդիկ կդավաճանեն քեզ, մի հավատա բոլորին: Մարդիկ անընդհատ կփորձեն կոտրել քո թեւերը, բայց նրանց դա չի հաջողվի»,- գրել է նա։