Թուրքիայում հերքել են «Սպուտինիկ V» պատվաստանյութի արտադրությանը հավանություն տալու մասին լուրը
Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից կորնավիրուսի հարցերով գիտխորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայիպմազը մասնավորեցրել է, որ ռուսական «Սպուտինիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են, և երկրում դրա արտադրության մասին խոսելը դեռ վաղ է:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն`նշելով, որ Yeni Safak թուրքական պարբերականն ավելի վաղ, հղում անելով Քայիպմազին, հայտնել էր, որ Թուրքիայում հաստատվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը:
«Ես ասել եմ լրագրողին, որ Թուրքիայում ռուսական պատվաստանյութի փորձարկումներ են իրականացվում, և միայն դրանց մի քանի փուլերով են դրական արդյունքներ ստացվել: Ես ոչինչ ավել չեմ ասել: Լրագրողը, հավանաբար, այնքան էլ ճիշտ չի հասկացել ինձ: Սակայն ես հիասթափված եմ, զանգահարել եմ խմբագրություն, և նրանք հեռացնում են այդ լուրը կայքից»,- ասել է թուրք պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Սպուտնիկ V»-ի արտադրություն սկսելուն հավանություն տալու մասին հաղորդվել էր այսօր ավելի վաղ: