Էլիտաների հնարավոր դավաճանությունը. ռուս ռազմական փորձագետը նշել է ՌԴ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը
Ռուսական Национальная оборона ամսագրի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն անդրադարձել է Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի առճակատման համատեքստում Ռուսաստանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքին, հայտնում է Свободная Пресса-ն։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի առճակատման համատեքստում Ռուսաստանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը էլիտաների հնարավոր դավաճանությունն է։
«Ռուսաստանը թևակոխում է Միացյալ Նահանգների հետ տևական ռազմաքաղաքական առճակատման փուլ՝ առնվազն մինչև 2024 թվականը, գուցե` ավելի երկար։ Այս պայմաններում ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը Ռուսաստանի իշխող էլիտայի այն հատվածի դավաճանությունն է, որի շահերը, ակտիվներն ու ապագան կապված են Արևմուտքի հետ», - գրել է Կորոտչենկոն: