Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը
Համագործակցություն լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի (Lithuanian Development Cooperation and Democracy Promotion programme) շրջանակում Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ էր ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։
Ծրագիրը հաստատվել է, և ապրիլի 16-ին տեղի ունեցավ մեկնարկային առցանց հանդիպում՝ ծրագրի հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել է շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։