«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Իրանի զինված ուժերի օրվա առթիվ և գնահատել տնտեսական ծանր պայմաններում բանակի վերազինումը, հայտնում է Tehran Times թերթը։
«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել, քան այսօր», - ասել է Ռոհանին:
Նա նաև հիշեցրել է բանակին, որ միայն ժողովրդավարության, ինքնիշխանության, իսլամի և հանրապետականության սկզբունքները պաշտպանելով կարող են լիովին իրացվել իսլամական հեղափոխության իդեալները։
Ավելի վաղ իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, բանակի օրվա առթիվ արված իր հայտարարության ընթացքում բանակին հորդորել է հնարավորինս բարձրացնել պատրաստակամությունը։