ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը․ օրակարգը հաստատվել է
Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ: