«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ավագ քրոջ ծննդյան 42-րդ տարեդարձը և արխիվային լուսանկարներ հրապարակել (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը նախօրեին տոնել է ծննդյան 42-րդ տարեդարձը: Սոցցանցերում նրան բարեմաղթանքներ են հղել ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի։ Դու միշտ գիտես՝ ինչ ես ուզում այս կյանքում, ուրիշների իդեալները քեզ չեն հետաքրքրում և դա ինձ շատ է հիացնում։ Դու միշտ պաշտպանում ես ճշմարտությունը և դարձել ես իսկական հոգեթերապևտ, որի մասին երազում է ցանկացած աղջիկ։ Անսահման սիրում եմ քեզ։ Ուրախ ծնունդ, դու արժանի ես լավագույնին»,- Instagram-ում ավագ քրոջ ծննդյան տարեդարձը շնորհավորել է Քարդաշյանը՝ կից տեղադրելով արխիվային լուսանկարներ։
Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է նաև քրոջից ստացած բացիկը, որում Քիմ Քարդաշյանն իրեն «երջանիկ 42-րդ տարեդարձ մաղթելու փոխարեն 41-րդ տարեդարձ է մաղթել»։
«Այսպիսով, Քիմը կարծում է՝ ես 41 տարեկան եմ, այնպես որ, անցյալ տարին իսկապես հաշիվ չէ»,- բացիկը ցուցադրելով կատակել է Քորթնի Քարդաշյանը։
Նախօրեին հեռուստաաստղը ցուցադրել էր նաև ծննդյան տարեդարձի առթիվ ընկերոջ՝ Թրևիս Բարքերի, մատուցած անակնկալը՝ վարդակակաչների մեծ փունջը և առաստաղից կախված տասնյակ գարդենիաները։
«Վարդակակաչն ու գարդենիան իմ սիրելի ծաղիկներն են»,- գրել էր իրապատում շոուի աստղը՝ հավելելով, որ «իր ամբողջ տունը հաճելի բույրով է պատվել»։
Լուսանկարները՝ այստեղ: