Մոդա է դարձել աստղերի մոտ իրենց սիրելիների կամ երեխաների մարմնի մասերը միայն ցուցադրել. Ջանաբաևան իր և Մելաձեի նորածին դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ լուսանկարներ է հրապարակել
Անցյալ շաբաթ «ՎԻԱ Գռա» խմբի նախկին անդամ, երգչուհի Ալբինա Ջանաբաևան և երգիչ Վալերի Մելաձեն ծնողներ են դարձել: Զույգն ունեցել է իր երրորդ համատեղ երեխային, գրում է korrespondent.net-ը և նշում՝ բացի այդ, Մելաձեն երեք չափահաս դուստրեր ունի իր առաջին ամուսնությունից:
Աստղային ծնողները դեռևս գաղտնի են պահում նորածնի անունը: Հայտնի չեն նաև նրա ծննդյան մանրամասները:
Այնուամենայնիվ, երգչուհին իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում կիսվել է լուսանկարով, որում երևում է փոքրիկ աղջկա ձեռքը:
Ջանաբաևան շնորհակալություն է հայտնել բոլորին շնորհավորանքների համար և կից գրել՝ իրեն երջանիկ է զգում:
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ իր ու Մելաձեի որդիները՝ Կոնստանտինն ու Լուկան, ջերմորեն են արձագանքել ընտանիքում համալրման լուրին: