Արդեն 15 օր է, որ ես չեմ հանդիսանում Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենը. Հռիփսիմե Առաքելյան
Արդեն 15 օր է, որ ես չեմ հանդիսանում Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենը, ավարտվեց պայմանագիրս եւ ավարտվեց եւս մեկ սիրուն, բարդ, տարերային աշխատանքային շրջան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հռիփսիմե Առաքելյանը։
«Արդեն 15 օր է, որ ես չեմ հանդիսանում Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենը, ավարտվեց պայմանագիրս եւ ավարտվեց եւս մեկ սիրուն, բարդ, տարերային աշխատանքային շրջան։
Անչափ շնորհակալ եմ Armen Amiryan -ին ինձ այդ պաշտոնը վստահելու համար, ես սիրով եմ կատարել իմ աշխատանքը, չհաշված, որ 20 տարվա լրագրող էի, զբաղեցրել էի տարբեր պատասխանատու պաշտոններ լրատվամիջոցներում։ Թատրոնն իրոք հետաքրքիր աշխարհ էր,նոր հմտությունների դարբնոց, նոր էմոցիաների հանգրվան։ Իհարկե, թատրոնի տնօրեն աշխատելն անչափ բարդ էր չալոյի կամանդի հետ՝ ԿԳՄՍ֊ի, եւ բնական էր, որ այս նոր անհասկանալի երեւույթների հետ իմ աշխատանքը շարունակելը անհնար էր։ Բայց ես շատ հպարտ եմ, որ այս ժամանակահատվածում ես կարողացա իրականացնել լավ նախագծեր, բազում պրեմիերաներ, իսկ վերջաբանը եղավ՝ «Փրկության Հրեշտակը» ներկայացումը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանությանը։ Շուտով նոր աշխատատեղիս մասին կգրեմ, ես կվերադառնամ իմ լրագրողական դաշտ ու կանեմ իմ աշխատանքն ավելի մեծ սիրով ու էնտուզիազմով։ Շնորհակալ եմ իմ թատրոնի հանդիսատեսին, շնորհակալ եմ լրագրողական համայնքին, որ միշտ իմ ղեկավարծ թատրոնը պահեցին ուշադրության կենտրոնում։ Շուտով կհանդիպենք»,- գրել է նա։