Տոպ, ընդգծված նեղ գոտկատեղ․ Լիլիթ Հովհաննիսյանի գրավիչ կերպարը
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Երգչուհի իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է սեւ հագուստ․ տոպ, որն ընդգծել է նրա նեղ ու սլացիկ գոտկատեղը, ջինսե տաբատ։ Լիլիթի մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Թեեւ սիրված երգչուհին հրապարակումը չի մակագրել, հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու հագուստի երանգի դիմահարդարում ընտրել։ Կերապարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ժամացույց եւ ականջօղեր։ Թեեւ Լիլիթը հրապարակումը չէր մակագրել, հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել. «Յուրահատուկ», «պարզապես հրաշք ես»։