Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում էր, քաղաքի կենտրոնում ոստիկանական մեքենաների խումբ էր կանգնած` 5-6 ՃՈ մեքենա, այդ թվում` նրա ավտոշարասյանն ուղեկցող Toyota Prado-ներ, որոնք հսկում էին «ժողովրդի վարչապետի» շարժը (Լուսանկար)
Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում էր: Նա կենտրոնական բանկում մասնակցում էր տնտեսական թեմայով խորհրդակցության, որի վերաբերյալ մամուլի կարճ հաղորդագրություն էր տարածվել:
Hraparak-ը նկատել է, որ Դիլիջանի կենտրոնում ոստիկանական մեքենաների խումբ է կանգնած` 5-6 ՃՈ մեքենա, այդ թվում` նրա ավտոշարասյանն ուղեկցող Toyota Prado-ները հսկում են «ժողովրդի վարչապետի» շարժը:
Կայքը նշում է, որ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է` այնտեղ էր: Երեկ էլ նա Վայոց Ձորի մարզում էր: