Վերջին տարում առաջին անգամ․ արքայազն Ուիլյամն ու Հարին շփվել են իրենց պապիկի հուղարկավորության ժամանակ՚ Մեգանը ներկա չէր (Տեսանյութեր և լուսանկարներ)
Հավանաբար, արքայազն Հարիի և արքայազն Ուիլյամի լարված հարաբերությունների մասին լուրերը, որոնք հայտնվել են Մեգզիթից անմիջապես հետո և աճում են թագավորական ընտանիքում յուրաքանչյուր նոր իրադարձության հետ, կնվազեն արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո:
Չնայած եղբայրներն իսկապես կողք կողքի չէին կանգնած թաղման արարողության ժամանակ (նրանց միջև էր գտնվում Ֆիլիպի ավագ թոռը՝ արքայադուստր Աննայի որդին՝ Փիթեր Ֆիլիպսը), այնուամենայնիվ, միասին են լքել Սուրբ Գեորգիի մատուռը: Բրիտանական թագավորական ընտանիքի «ոսկե տրիոն»՝ Հարին, Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ճանապարհին շփվել են, ինչն էլ հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում: Հիշեցնենք, որ երկրորդ երեխայով հղի Մեգան Մարքլը չի կարողացել ներկա գտնվել հուղարկավորությանը, բայց չարախոսների պնդմամբ, միայն հղիությունը չէ նրա չմասնակցելու պատճառը, այլև սկանդալային վերջին հարցազրույցը, որտեղ նա ավելին էր անկեղծացել, քան թույլատրելի է թագավորական ընտանիքի թեկուզ և <<նախկին>> (նախկին- այսինքն իր կամքով իր թագավորական պարտականություններից հրաժարված. խմբ.) անդամի:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ-ը հաղորդել էր, որ երեկ Մեծ Բրիտանիայում անցկացվել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը: