Թուրքիայի նախագահը կրկին բողոքել է Հունաստանից. Աթենքն իրավունք չունի գլխավոր մուֆթի նշանակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը քննադատել է Հունաստանին մահմեդականների գլխավոր մուֆթի նշանակելու եւ Արեւմտյան Թրակիայի շրջանում թուրքական համայնքի նկատմամբ նրա վերաբերմունքի համար:
Էրդողանի խոսքով՝ Աթենքն իրավունք չունի նշանակել գլխավոր մուֆթի, ինչպես որ Թուրքիան իրավունք չունի իր երկրում նշանակել հունական ուղղափառ պատրիարք, գրում է Ahvalnews-ը:
«Ոչ թե հույն պաշտոնյաները, այլ մեր մուֆթիներն ու իմամներն իրավունք ունեն ընտրելու Հունաստանի գլխավոր մուֆթիին»,- բողոքել է Էրդողանը՝ վկայակոչելով Լոզանի խաղաղության պայմանագիրը: