Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Իրանը սկսել է մինչև 60% ուրան հարստացնել Նաթանզեի միջուկային գործարանում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է, որ Իրանը սկսել է մինչև 60% ուրան հարստացնել Նաթանզեի միջուկային գործարանում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին ապրիլի 16-ին հայտարարել էր, որ իշխանությունները մինչև 60% 9 գրամ ուրան են հարստացրել:
Իրանի նախագահ Հասա Ռոուհանին հայտարարել է, որ իրանական կողմի այս քայլը Նաթանզեի միջուկային գործարանի վրա Իսրայելի իրականացրած «դիվերսիայի» պատասխանն է:
Պաշտոնական Թեհրանը մեծացրել է ուրանի հարստացման ծավալները, որոնք գերազանցում են միջուկային համաձայնագրով նախատեսված սահմանափակ ծավալը, ըստ աղբյուրի դիտարկման՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ կողմերը միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում փակուղի են մտել՝ միմյանց նախապայմաններ առաջ քաշելով:
ԱՄՆ-ը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր դուրս եկել միջուկային համաձայնագրից՝ 2015 թ-ին: