ԱՄՆ իշխանությունները Ֆլորիդայի բնակչուհու են ձերբակալել փոխնախագահ Քամալլա Հարրիսին սպանելու սպառնալիքներ հնչեցնելու պատճառով
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Ֆլորիդայի բնակչուհու փոխնախագահ Քամալլա Հարրիսին սպանելու սպառնալիքներ հնչեցնելու պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
Խոսքը 39-ամյա Նիվիեն Փելպսի մասին է, որը Մայամիում է բնակվում: Ըստ իշխանությունների տիրապետած տեղեկությունների՝ փետրվարին կինը բանտում գտնվող իր ամուսնուն լուսանկարներ և տեսագրություններ է ուղարկել, որոնցում նմանատիպ սպառնալիքներ են առկա եղել:
Եթե նրա մեղքը ապացուցվի, ապա կնոջը մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում: