«Հիանալի եղանակ»․ Լուսինե Թովմասյանի հրապուրիչ կերպարը՝ Գառնիից
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լոսւանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Լուսինեն կերպարանք է ընդունել Գառնու տաճարի ֆոնին։ Նա կրում է սեւ տաբատ, նույն գույնի բլուզ, վարդագույն բաճկոն եւ սպորտային կոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը գրել է․ «Հիանալի եղանակ»։
«Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք տղայիս ուրիշ ձեւ եմ սիրում եւ վերաբերվում (նկատի ունեն ավելի ջերմ)։ Միշտ պատմում էին, որ տղաներն ավելի նուրբ են եւ ավելի շատ սեր ու ջերմություն եմ տալիս... Ես դա չեմ զգազել, հիշելով եւ համեմատելով՝ ես միշտ պատասխանում եմ, որ ոչ, պարզապես տան փոքրը տղաս է, եւ իմ սերն ու վերաբերմունքը նույնն է»- ավելի վաղ գրել էր երիտասարդ մայրիկը։