Վիկտորյա Բոնյան մեկնաբանել է «Դոմ-2»-ն համատեղ վարելու Բորոդինայի մերժումը
«Դոմ-2»-ի նախկին մասնակից եւ մոդել Վիկտորյա Բոնյան մեկնաբանել է Քսենիա Բորոդինայի՝ իր հետ ռեալիթի-շոու վարելու մերժմանը:
«Դոմ-2»-ի վերադարձից առաջ շոուի եթերում մեծ փոփոխություն է տեղի ունեցել. այն լքել է հաղորդավարուհի Օլգա Բուզովան, որը դեռեւս 2004 թվականին եղել է նախագծի մասնակից: Վլադ Կադոնին, Օլգա Օռլովան եւ Քսենիա Բորոդինան կշարունակեն վերոլ հեռուստանախագիծը, որն այժմ կհեռարձակվի «Ю» հեռուստաալիքով:
Բուզովայի հեռանալուց հետո նախագծի ղեկավարությունը դիտարկել է Բոնյային հրավիրելու տարբերակը: Սակայն Բորոդինան հրաժարվել է աշխատել նախագծի նախկին մասնակցի հետ։ Հաղորդավարուհու նման արձագանքը չի զարմացրել Վիկտորյա Բոնային։
«Իհարկե, նա դեմ կլինի։ Քսենիա Բորոդինան այն մարդկանցից է, ովքեր չեն կարողանում ուրախանալ ուրիշների համար: Չգիտեմ, թե երբ եմ դադարել նրան դուր գալ... Նրա մոտ լինում են նման իրավիճակներ․ նա մեկ չի շփվում, մեկ հեռանում է, ապա սկսում է շփվել», - պատմել է մոդելը՝ YouTube-ի «ДаДа — НетНет» շոուի եթերում։