Հայտնի է դարձել Ռաուլ Կաստրոյի նկատմամբ ԿՀՎ-ի կողմից մահափորձի մասին
ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցները կուբացի քաղաքական գործիչ Ռաուլ Կաստրոյի նկատմամբ մահափորձ են նախապատրաստել: Այս մասին հայտնի է դարձել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ազգային անվտանգության արխիվի կայքում հրապարակված փաստաթղթերից:
Սպանությունը խրագրվել է իրականցնեպ 1960 թ.: Այն իրականացնելու համար բարձրաստիճան պաշտոնյաները տասը հազար դոլար են առաջարկել կուբացի օդաչու Խոսե Ռաուլ Մարտինեսին, որը Կաստրոյին Պրահայից Հավանա պիտիտեղափոխեր: Նա պետք է փորձեր վթար կազմակերպել:
Ավելի ուշ Հավանայում ԿՀՎ աշխատակիցները հեռագիր են ստացել, որում ասվում էր, որ ծրագիրը չեղյալ է հայտարարվում: Սակայն օդաչուն տեղյակ չի եղել դրա մասին: Բայց նա ասել է, որ իրեն այդպես էլ երբեք «վթարը կազմակերպելու հնարավորություն» չի ստեղծվել:
Մահափորձը տեղի է ունեցել Ռաուլ Կաստրոյի ավագ եղբոր՝ հեղափոխական Ֆիդել Կաստրոյի դեմ մահափորձ կազմակերպելու ԿՀՎ-ի փորձից մի քանի շաբաթ առաջ: