«Նորվիչ Սիթին» վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա
«Նորվիչ Սիթին» Չեմպիոնշիփի առաջնության ավարտից չորս տուր առաջ ապահովել է առնվազն երկրորդ տեղը եւ Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիրը։
Չեմպիոնշիփի 42-րդ տուրում երրորդ տեղում ընթացող «Սուոնսի Սիթին» 2։2 հաշվով խաղաց «Ուիք Ուոնդերերսի» հետ եւ զրկվեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից։
«Նորվիչ Սիթին» 41 խաղից հետո 90 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ «Սուոնսիից» առաջ է 14 միավոր, ինչն ապահովում է Պրեմիեր լիգայի ուղեգիրը։ Երկրորդ տեղում է «Ուոթֆորդը»՝ 82 միավոր։
«Նորվիչ Սիթին» անցած մրցաշրջանում էր դուրս մնացել ուժեղագույն լիգայից՝ գրավելով վերջին տեղը։