Տիմատիի նախկին սիրելի Անաստասիա Ռեշետովան եւ նրանց որդին մեքենայում հայկական երաժշտություն են լսում
Տիմատիի նախկին հարսնացու Անաստասիա Ռեշետովան իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր տեսանյութ է հրապարակել։
Կադրերում նա որդու՝ փոքրիկ Ռատմիրի հետ է։ Մայր ու որդի ավտոեքենայի մեջ են ու երթեւեկում են Լիլիթ Հովհաննիսյանի «Թշնամուս չեմ ցանկանա» երգի հնչյունների ներքո։
Հրապարակմանը կից մոդելը գրառում չի կատարել։