Ալեկո Իսկանդարյանը կազմակերպել է հայտնի մարզիկների ինքնագրերով մարզաշապիկների աճուրդ, որի հասույթը կուղղվի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցությանը
Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը հայտնել է, որ ապրիլի 18-25-ը կկայանա աճուրդ, որտեղ կվաճառվեն հայտնի մարզիկների ինքնագրերով մարզաշապիկներ (Պելե, Ռաուլ, Մխիթարյան, Պուլիշիչ և այլ մարզիկների շապիկներ)։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցությանը։
«Այսօր յուրահատուկ օր է։
Ամիսներ շարունակ ես աշխատում էի ստորագրված մարզաշապիկներ հավաքագրելու և աճուրդ կազմակերպելու ուղղությամբ՝ միջոցներ հայթայթելու համար, որոնք կուղղվեն Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցությանը:
Մենք վերջապես պատրաստ ենք մեկնարկել:
Աճուրդը կգործի ապրիլի 18-25-ը»,- գրել է Իսկանդարյանը: