Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը
Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը չի մասնակցի ապրիլի 21-25-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Վալենտին Ռոդիոնենկոն, փոխանցում է «ТАСС»-ը։
24-ամյա մարզիկը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Ռուսաստանի հավաքականում նրան կփոխարինի Կիրիլ Պրոկոպևը։
Արթուր Դալալոյանն արդեն վիրահատվել է։ Նախնական տվյալներով, նա բաց կթողնի 3 ամիս։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը կմասնակցի 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան և Արմեն Պետրոսյան: Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին: Արթուր Դավթյանը հանդես կգա նժույգի թափեր եւ հենացատկի վարժություններում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը կպայքարեն օղակների վարժությունում, Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն Էլֆիկ Նազարյանի հետ կլինի մրցավարական կազմում: Թիմը Բազելում կգլխավորի մարզիչ Հայկ Նազարյանը: