«Դուքսերին կբաժանի զարմիկը»․ Եղիսաբեթ II թագուհու թոռները արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը չեն քայլի միասին
«Հայտնի է դարձել, որ թագուհին թաղման ժամանակ շրջելու է պետական «Բենթլիով»։ Հարին չի քայլելու Ուիլյամի կողքով։ Քեմբրիջի եւ Սասեքսի դուքսերին կբաժանի իրենց զարմիկ Փիթեր Ֆիլիպսը, երբ նրանք հերթով կանցնեն իրենց պապի դագաղի հետեւից: Երբ այն տեղափոխեն մատուռ, Ուիլյամը կշարժվի եղբորից առաջ», - գրում է Daily Mail-ը։
Բացի այդ, այժմ Հարին չի կարող կրել իր համազգեստը, որը ցույց է տալիս իր պատվավոր տիտղոսը:
Նշենք, որ երկու արքայազնների բարդ հարաբերությունների մասին վաղուց են խոսում։ Իսկ Օփրե Ուինֆրիին տված Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցից հետո, որտեղ նախկին դերասանուհին քննադատել է միապետին, եղբայրներն ընդհանրապես դադարել են շփվել: