12 խորիմաստ մտքեր «Ատրճանակը» («Револьвер») ֆիլմից
1. «Այն ինչ սովորել եմ վերջին յոթ տարիների ընթացքում այն է, որ ամեն տեսակ խաղում միշտ կա հակառակորդ և միշտ կա զոհ: Կարևորն այն է, որ ժամանակին հասկանաս, թե երբ ես դու վերջինը, որպեսզի դառնաս առաջինը»:
2. «Չկա «խնդիրներ» ասված հասկացություն, կան միայն իրավիճակներ»:
3. «Հզորագույն թշնամին կթաքնվի այնտեղ, որտեղ դու նրան վերջինը կփնտրես»:
4. «Ավելի խելացի դառնալու միակ ճանապարհը ավելի խելացի հակառակորդի հետ խաղալն է»:
5. «Միակ իրական թշնամին, որ երբևէ գոյություն է ունեցել դա ներքին թշնամին է»:
6. «Ընկերներդ քեզ մոտ են, սակայն թշնամիներդ ավելի մոտ են»:
7. «Իմ մի մասն ամեն անգամ մահանում է, երբ ես մտածում եմ դրա մասին»: (Փողը կորցնելու մասին)
8. «Որքան բարդ է խաղը, այնքան ավելի ուժեղ է հակառակորդդ: Եթե հակառակորդդ ուժեղ է, նա իր զոհին կտանի այնպիսի միջավայր, որը նա կկարողանա կառավարել: Որքան մեծ է այդ միջավայրը, այնքան ավելի հեշտ է կառավարելը: Ժամանակի ընթացքում զոհը կսկսի խաղալ այն կանոններով, որոնցով նրան սովորեցրել են, որ պետք է խաղա, և հենց այդ կանոններով էլ նրան կկառավարեն: Ոսկոր նետիր շանը, գտիր նրա թույլ տեղը, տուր նրան ընդամենը մի քիչ նրանից ինչ նա կարծում է թե ուզում է: Այսպիսով հակառակորդն ուղղակի շեղում է զոհին ու հաղթում»:
9. «Կա մի բան, որ դու չգիտես քո մասին: Մի բան, որը դու միշտ կհերքես, սակայն այն կապրի այնքան ժամանակ, մինչև արդեն ուշ կլինի որևէ բան փոխել: Դա է միակ պատճառը, որ դու արթնանում ես ամեն առավոտ, միակ պատճառը, որ դու տառապում ես անտանելի մարդկանց ներկայությունից. արյունը, քրտինքը և արցունքները: Միակ պատճառն այն է, որ դու ուզում ես, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որքան լավն ես դու, գրավիչ, գեղեցիկ, զվարճալի, ուժեղ ու խելացի: Վախեցեք ինձնից կամ երկրպագեք ինձ, միայն թե ընդունեք, որ ես առանձնահատուկ եմ: Մենք բոլորս էլ կիսում ենք այս կախվածությունը: ... մենք ընդամենը կապիկներ ենք կաղապարված հագուստների մեջ, ովքեր միայն ձգտում են արժանանալ ուրիշների հավանությանը: Եթե մենք սա գիտակցեինք, երբեք չէինք վարվի այսպես…»:
10. «Դու չես անում դա, որվհետև դա բարի գործ է, այլ նրա համար, որ դա նրան ցավեցնում է»:
11. «Ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք սերն ու ներողամտությունը, մենք հաղթահարում ենք մեր էգոյի' ներքին եսի հակումները: Էգոի վերջը սերն է, արմատական համեստությունն ու երախտագիտությունը: Սա նշանակում է հաղթահարել ստորացված լինելու ու մահվան վախը և սիրել բոլոր նրանց ու մենք որպես թշնամի ենք ընկալում»:
12. «Մենք սա չենք արել այն պատճռով, որ հավանում ենք քեզ, այլ այն պատճառով, որ մենք ենք «դու»-ն»:
Գևորգ Ղուկասյան. ֆեյսբուք