Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870, մահվան՝ 33 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 207 973 է, մահվան դեպքերինը՝ 4837
Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 973-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3859 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ապրիլի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 978 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 33 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1056 է, ընդհանուր առողջացածներինը՝ 187 256, փաստացի բուժվողներինը՝ 15 880 (մեկ օրում նվազել է 219-ով): Մեկ օրում արվել է 5290 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 931 583 թեստ: