Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել AstraZeneca-ի պատվաստանյութով
Ապրիլի 16-ի ժամը 14:00-ի դրությամբ՝ արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել բրիտանաշվեդական AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Երեւանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է ապրիլի 13-ից, իսկ երկրի մարզերում՝ հաջորդ օրվանից: Ապրիլի 19-ից ծրագրվում է սկսել Sputnik V-ով պատվաստումը:
Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք
Հիծեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով: