Միխայիլ Եֆրեմովը կես տարվա ընթացքում առաջին անգամ կալանավայրում հանդիպել է կնոջը
Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը, ով այժմ գտնվում է Բելգորոդի մարզի կալանավայրում, կես տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել է հանդիպել իր կնոջ՝ Սոֆյա Կրուգլիկովայի հետ: Մինչ այդ դերասանը հարազատների հետ կապ է պահպանել հեռախոսով կամ նամակների միջոցով։ Միխայիլը չէր կարողանում հարազատների հանդիպման մասն պայմանավորվել կես տարի։ Մերժման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան էր։ Վերջին անգամ նա Սոֆյայի հետ հանդիպել է 2020 թվականի նոյեմբերին՝ իրեն կալանավայր ուղարկելուց առաջ։
Ավելի վաղ Միխայիլ Եֆրեմովի փաստաբան Պյոտր Խարխորինը հայտարարել էր, որ իր վստահորդն աշխատում է կարի արհեստանոցում, որտեղ պատրաստվում են պաշտպանիչ կոմբինեզոններ: Առայժմ նա որեւէ ստեղծագործական ինքնագործունեությամբ չի զբաղվում, բայց եթե նման հնարավորություն լինի, ապա պատրաստ է:
Հիշեցնենք, որ Եֆրեմովը 2020 թվականի հունիսի 8-ին հարբաց վիճակում նստել է իր մեքենայի ղեկին։ Նա բարձր արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Սերգեյ Զախարովի վարած Lada ֆուրգոնին։ Վթարի հետեւանքով դերասանը չի տուժել, իսկ երկրորդ վարորդը ծանր վնասվածքներ է ստացել՝ ազդրի բաց կոտրվածք եւ գանգուղեղային փակ վնասվածք։ Սերգեյը շտապ հոսպիտալացվել է: Վթարից հետո հաջորդ առավոտյան նա մահացել է։