«Իմ վարդագույն փախուստը». Արեւիկ Ուդումյանը՝ դստեր հետ
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արեւկը պատկերված է դստեր՝ Նունեի հետ։ Երկու երեխաների մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Արեւիկը վարդագույն շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Նա կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց եւ ականջօղեր։ «Իմ վարդագույն փախուստը»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը կապույտ գույնի վերնաշապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները՝ ականջօղերը։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «սեր տարածեք»։