Աբրամովիչը 6 անգամ Գվարդիոլային առաջարկել է գլխավորել «Չելսին»
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային վեց անգամ առաջարկել է զբաղեցնել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, սակայն ամեն անգամ մերժում է ստացել, հաղորդում է The Athletic–ը։
Առաջին անգամ Աբրամովիչը Գվարդիոլային դիմել է դեռ 2010 թվականին։ Այն ժամանակ «Չելսին» ցանկացել է հեռացնել իտալացի Կառլո Անչելոտիին, սակայն մերժում է ստացել Գվարդիոլայից։ Երկրորդ անգամ նրան դիմել են արդեն Անչելոտիի պաշտոնանկությունից հետո։
Պորտուգալացի Անդրե Վիլաշ–Բոաշի հեռանալուց հետո «Չելսին» դարձյալ գրավիչ առաջարկ է արել Գվարդիոլային։ Հետագայում նա առաջարկ է ստացել 2012–2013 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ եւ 2016–ին, երբ հեռացվել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։
Նշվում է, որ Գվարդիոլան կողմ չէ «Չելսիի» կադրային քաղաքականությանը։