Իրանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ժողովրդին ուրանի հարստացման մակարդակը 60 տոկոսի հասցնելու առթիվ
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ իրանցի գիտնականները ուրանի հարստացման մակարդակը հասցրել են 60 տոկոսի, հայտնում է Tehran Times-ը։
խոսնակը շնորհավորել է իրանցի ժողովրդին՝ իրանական ազգի կամքը որակելով «հրաշագործ» և նշել, որ երկիրն արհամարհելու է բոլոր դավադրությունները։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ ուրանի հարստացման մակարդակը 60 տոկոսի հասցնելը Նաթանզի միջուկային հաստատությունում տեղի ունեցած սաբոտաժի պատասխանն է։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Վիեննայում Իրանի գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին մամուլին հայտնել էր, որ Իրանը կսկսի մինչև 60 տոկոս ուրանի հարստացման իր ծրագիրը: