Ինդիանապոլիսում հրաձգության հետևանքով կա 8 զոհ. NBC News (լուսանկարներ)
ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել, տեղի ոստիկանությանը հղումով հայտնում է NBC News-ը։
Կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց․ նրանցից առնվազն մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Միջադեպը տեղի է ունեցել FedEx լոգիստիկ ընկերության շենքում։ Կրակոցների ժամանակ ոստիկանները չեն տուժել։ Հաղորդվում է, որ հրաձիգն ինքնասպան է եղել։
Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ հրաձիգի արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն, հայտնի չէ նաև՝ արդյոք վերջինս FedEx-ի աշխատակից է, թե ոչ։