Իվանկա Թրամփն ամերիկացիներին կոչ է արել հետևել իր օրինակին և պատվաստվել կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, օրերս ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը․ այդ մասին նախկին ավագ խորհրդականը հայտնել է Instagram-ում։
Իվանկա Թրամփը պատվաստվել է Մայամի քաղաքում, որտեղ Վաշինգտոնը լքելուց հետո հաստատվել է ամուսնու՝ Ջարեդ Քուշների և երեխաների հետ։
Հայտնի է, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը Դոնալդ Թրամփի ավագ դուստրը կստանա մի քանի շաբաթ անց։
Independent պարբերականը գրում է, որ վերջինս նախկին նախագահի ընտանիքի անդամներից առաջինն է, որը պատվաստանյութերի հանդեպ անվստահության և դրանց արդյունավետության վերաբերյալ մտավախությունների ֆոնին ամերիկացիներին հրապարակավ կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
«Այսօր ես ստացա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իմ առաջին չափաբաժինը։ Հուսով եմ՝ դուք էլ եք ստացել»,- լուսանկարին կից գրել է Իվանկա Թրամփը։
Ընդ որում, այդ գրառումը խստ քննադատել են Թրամփի կողմնակիցները, որոնք նշել են՝ չեն ցանկանում «լաբորատոր առնետ» դառնալ։