Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն է իրականացրել FedEx-ի շենքում, ապա ինքնասպան եղել
Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն Է իրականացրել FedEx ընկերության օբյեկտում, որից հետո ինքնասպան է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Ինդիանապոլիսի ոստիկանության տվյալներով՝ մի քանի մարդ վիրավորում է ստացել: Զոհերի մասին հաստատված տեղեկություն չկա:
Տեղական WISH-TV-ի տվյալներով, չհաստատված տվյալներ են ստացվել հինգ մարդու զոհվելու վերաբերյալ: Ինդիանապոլիսի ոստիկանությունը դեպքի վայր Է ժամանել, երբ հարձակվողը դեռ ողջ Է եղել: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հավաստիացրել Է, որ հանրության համար վտանգ այլևս չկա: