ՄիԳ-31-ը ՌԴ սահմանների մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է «որսում»․ ՌԴ ՊՆ-ն կադրեր է հրապարակել է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Խաղաղ օվկիանոսի վրայով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ՌՍ-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռը «որսալու» կադրեր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսական ՄիԳ -31 կործանիչը օդ էր բարձրացվել, երբ ամերիկյան ինքնաթիռը մոտեցել էր Ռուսաստանի սահմանին:
Գերատեսչությունում հայտնել են, որ «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի որևէ խախտում թույլ չի տրվել»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 10-ին ՄիԳ-31 կործանիչը ևս օդ է բարձրացել Խաղաղ օվկիանոսի վրայով ամերիկյան ՌՍ-135 հետախուզական ինքնաթիռը «որսալու» համար:
«Օդային թիրախը բացահայտելու և Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Արևելյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող ՄիԳ -31 կործանիչը», - ասված էր ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնի հայտարարության մեջ: