«Որպեսզի կարողանանք խոսել միևնույն լեզվով». Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «ստեղծագործ մարդու» հետ․ Page Six
Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «արտիստի կամ ստեղծագործ մարդու հետ», հայտնել է Page Six-ի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Ուեսթը ցանկանում է, որ իր հաջորդ կողակցի հետ «կարողանան խոսել միևնույն լեզվով»։
«Ես Միքելանջելոն եմ, ես Պիկասոն եմ։ Ես, անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արտիստն եմ։ Ասածս նույնիսկ կասկածի տակ առնելու կարիք չկա․ դա ակնհայտ փաստ է»,- ավելի վաղ GQ ամսագրին տված հարցազրույցում ասել էր 43-ամյա ռեփերը։
Նախքան 2014-ին Քիմ Քարդաշյանի հետ ամուսնանալը, Ուեսթը հանդիպել է մոդելներ Շանել Իմանի և Էմբեր Ռոուզի, դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։
Ինչպես նշել են պորտալի աղբյուրները, ի տարբերություն Ուեսթի՝ Քարդաշյանը դեռևս չի ծրագրում նոր հարաբերություններ սկսել և կենտրոնացած է «իր երեխաներին խնամելու, ուսումը շարունակելու և, ի վերջո, քաղաքականություն մտնելու վրա»։